Կատարում հայտարարել են երկրի նախկին ղեկավարի՝ շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։ Նա մահացել է հուլիսի 12-ի առավոտյան՝ 74 տարեկան հասակում, հայտնում է Կատարի էմիրի դիվանը։
Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին գլխավորել է Կատարը 1995-ից 2013 թվականներին։ Նրա կառավարման տարիներին երկիրը զգալիորեն ուժեղացրել է իր միջազգային ազդեցությունը, զարգացրել է էներգետիկ ոլորտը և դարձել Պարսից ծոցի տարածաշրջանի առանցքային դերակատարներից մեկը։
2013 թվականին նա կամավոր իշխանությունը փոխանցել է իր չորրորդ որդուն՝ Կատարի ներկայիս էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։
Source: https://news.am/hy/news/1049340