ԱՄՆ-ում բանտարկված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հունիսի 28-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո աստվածաշնչյան տողերով դիմել է վենեսուելացի ժողովրդին՝ վերապատմելով Մատթեոսի ավետարանի 25-րդ գլուխը։

«Ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ կամ բանտում ու եկանք Քեզ տեսության»։ Թագավորը կպատասխանի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. այն, ինչ արեցիք Իմ այս փոքր եղբայրներից մեկին, Ինձ համար արեցիք»,— գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Մադուրոն նշել է, որ իր կնոջ հետ միասին աղոթում է տուժածների և անհետ կորածների համար։

Source: https://news.am/hy/news/1046564