Լիտվայի քաղաքացի Կարոլիս Պեչկաուսկասն իրեն մեղավոր է ճանաչել իռլանդական Գոլուեյ քաղաքում մզկիթի վրա հարձակվելու նպատակով ահաբեկչական դավադրությանը մասնակցելու մեջ, հայտնում է LRT-ն։
39-ամյա ամբաստանյալը խոստովանական ցուցմունք է տվել Դուբլինի Հատուկ քրեական դատարանում, որը գործերը քննում է առանց երդվյալ ատենակալների մասնակցության։ Նա ընդունել է մեղքը Իռլանդիայի օրենսդրությամբ նախատեսված ահաբեկչական հանցագործություն կատարելու փորձի մեջ։
Քննության վարկածով՝ մզկիթի վրա հարձակումը նախապատրաստվել է 2025 թվականի նոյեմբերի 4-5-ն ընկած ժամանակահատվածում։ Հանցագործությունն ատելության շարժառիթներով կատարված արարք է որակվել։
Ավելի վաղ համանման մեղադրանքով իրենց մեղքն ընդունել էին գործով անցնող ևս երկու հոգի՝ Դարեն Գորմանը և Գարեթ Փոլոքը։ Չորրորդ ամբաստանյալը՝ Չարլզ Ֆլինը, իր մեղքը չի ընդունել, նրա գործը կքննվի հուլիսի 20-ին։
Պեչկաուսկասը, Գորմանը և Փոլոքը դատարանի առաջ կկանգնեն հոկտեմբերի 5-ին, երբ նրանց նկատմամբ դատավճիռ կկայացվի։
Լիտվացու ձերբակալության մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա նոյեմբերին։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ նրա ավտոմեքենայի մեջ պայթուցիկ նյութեր էին հայտնաբերվել։
Source: https://news.am/hy/news/1047716