Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը մահից կարճ ժամանակ առաջ խոսել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի աշխատանքներն ավարտին հասցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով մի մարդու, ով սենատորի հետ զրուցել է նրա մահից մի քանի ժամ առաջ։
Աղբյուրի խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 11-ին։ Խոսակցության ընթացքում Գրեմը խոստովանել է, որ իրեն վատ է զգում։ Զրուցակիցը նրան խորհուրդ է տվել անհապաղ դիմել բժշկի, սակայն սենատորը պատասխանել է, որ նախատեսում է դա անել հաջորդ օրն առավոտյան՝ NBC-ի եթերում ծրագրված ելույթից հետո։
Ինչպես պնդում է «Axios»-ի աղբյուրը, դրանից հետո Գրեմը կատակով ասել է. «Ես հիմա չեմ կարող մահանալ։ Ես դեռ պետք է պատժամիջոցներ սահմանեմ Ռուսաստանի դեմ, հարթեմ Իրանի հետ կապված իրավիճակը և կարգավորեմ իսրայելա-սաուդական հարաբերությունները»։
Պարբերականը նշում է, որ այս խոսքերը դարձել են սենատորի՝ մահից առաջ հանրությանը հայտնի վերջին արտահայտություններից մեկը։
Source: https://news.am/hy/news/1049453