Դատախազ-դատավոր Ահմադ Ռամի ալ-Հաջը դատական կարգադրություն է արձակել, որով հանձնարարել է լիբանանյան անվտանգության ուժերին միջոցներ ձեռնարկել անկարգությունները կանխելու համար, հաղորդել է NNA պետական գործակալությունը։
Որոշումն ընդունվել է «Հեզբոլլահ» շարժման աջակիցների բողոքի ցույցերից հետո, որոնք փակել էին ճանապարհները՝ ի նշան անհամաձայնության Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրին։
Որոշման մեջ նաև պահանջ է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ պարզել անկարգությունների մասնակիցների ինքնությունը՝ նրանց հետագա պատասխանատվության ենթարկելու համար։
NNA-ի տվյալներով՝ ուրբաթ երեկոյան Բեյրութում «Հեզբոլլահի» աջակիցները դուրս են եկել փողոցներ Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրումից հետո։ Բողոքողները հրկիզել են ավտոմեքենաների անվադողեր և փակել օդանավակայան տանող ճանապարհը։
Source: https://news.am/hy/news/1046320