Մոտ ժամանակներս լիբանանա-իսրայելական բանակցությունների շրջանակում նախատեսվում է մտադրությունների մասին հռչակագրի ստորագրում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանավորվածությունների առաջին փուլը, որը ենթադրում է իսրայելական զորքերի դուրսբերում երկու փորձնական գոտիներից։ Նշվում է, որ այդ քայլը կդառնա նախնական փուլ՝ հետագայում Իսրայելի ուժերի ավելի լայնածավալ և փուլային դուրսբերումից առաջ։

Ապագա համաձայնագրի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, սակայն աղբյուրներն ընդգծում են, որ ընթացիկ առաջընթացը կարող է հիմք ծառայել հետագա կարգավորման համար։

Source: https://news.am/hy/news/1046175