2026 թվականի գարնանը ՆԱՏՕ-ի մի շարք երկրների կողմից պատրաստված ռազմական օգնության համատեղ փաթեթի շրջանակում՝ Լեհաստանը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված երեքից մինչև ինը հրթիռ է փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը։
«Երեքից ինը. հենց այդքան հրթիռ [Patriot համակարգերի համար] ենք մենք փոխանցել Ուկրաինային», — RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է Տոմչիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Վարշավան ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել, որ սպառնալիքի առաջացման դեպքում մատակարարված հրթիռները կփոխհատուցվեն տասնապատիկ չափով։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը որոշում էր կայացրել բացահայտել Ուկրաինային տրվող ռազմական մատակարարումների մասին տեղեկատվությունը, այն բանից հետո, երբ ընդդիմության և նախագահ Կարոլ Նավրոցկու աշխատակազմի ներկայացուցիչները կառավարությանը մեղադրել էին Կիևին Patriot համակարգերի հրթիռներ փոխանցելու մեջ։
Source: https://news.am/hy/news/1049477