Լեհաստանում ձերբակալվել է Վարշավայի բնակիչ, 48-ամյա փաստաբանը, որը կասկածվում է երկրի նախագահի և արտաքին գործերի նախարարի դեմ իբր նախապատրաստվող մահափորձերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, հայտնում է RMF24-ը։
Քննության տվյալներով, Մաչեյ Զ. անունով տղամարդը ներկայանում էր որպես տարբեր հայտնի հասարակական գործիչներ և կեղծ հաղորդագրություններ էր ուղարկում Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու և ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հասցեին ենթադրյալ սպառնալիքների վերաբերյալ։
Խուզարկության ընթացքում ոստիկանությունը ստիպված է եղել ուժով մուտք գործել կասկածյալի բնակարան։ Հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրների տեղեկություններով, բնակարանում հայտնաբերվել են սառը զենքի բազմաթիվ նմուշներ, ինչպես նաև նացիստական և ֆաշիստական խորհրդանիշներով առարկաներ։
Բացի այդ, քննությունը ստուգում է զենքի հնարավոր ապօրինի պահման հանգամանքները։
Դատարանն արդեն թույլատրել է կասկածյալի կալանավորումը։ Լեհաստանի իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը՝ պարզելով սպառնալիքների մասին կեղծ հաղորդագրությունների հետ կապված բոլոր դրվագները։
Source: https://news.am/hy/news/1039768
World
Լեհաստանում կալանավորվել է իրավաբանը, որը նախագահին և ԱԳ նախարարին ուղղված սպառնալիքների մասին կեղծ հաղորդագրություններ էր տարածում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։