Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովի նախաշեմին հայտնել է, որ դաշինքը պետք է դուրս գա միայն պաշտպանական ծախսերի ավելացման պարտավորությունների շրջանակից և կենտրոնանա իրական ռազմական կարողությունների ուժեղացման վրա, հայտնել է DW-ն։
Նա նշել է, որ ողջունում է ՆԱՏՕ երկրների որոշումը՝ պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ 5 տոկոսին, միաժամանակ ընդգծելով, որ «միայն փողը, առանց սպառազինության, հրթիռների և ռազմական տեխնիկայի, բավարար չէ»։
Ռինկևիչսը նաև Եվրոպայում ռազմական ներկայությունը կրճատելու ԱՄՆ ծրագրերը որակել է որպես մարտահրավեր՝ միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնը շարունակում է մնալ անփոխարինելի դաշնակից ՆԱՏՕ շրջանակում։
Բացի այդ, նա նախազգուշացրել է, որ դաշնակիցները պետք է պատրաստ լինեն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիայի ռիսկին։
Source: https://news.am/hy/news/1047873