Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզում ավելի քան 40 գնացքներ գիծ դուրս չեն եկել Տոմակոմայ նավահանգստային քաղաքի շրջանում արջի հետ բեռնատար գնացքի բախվելու պատճառով, հայտնել է Kyodo գործակալությունը։
Կանգ առած գնացքն ավելի քան վեց ժամ արգելափակել էր երթևեկությունը։ Ուշացումն առաջացել էր այն պատճառով, որ աշխատակիցները վախենում էին մոտենալ ռելսերի վրա վրաերթի ենթարկված արջին։ Նրան հեռացրել են միայն շտապ կանչված որսորդները։ Սակայն դրա հետևանքով գրեթե 12 հազար մարդ չի կարողացել ժամանակին հասնել նշանակման վայր։
Ճապոնիայում 2025 ֆինանսական տարում (ավարտվել է 2026 թվականի մարտի 31-ին) մարդկանց կամ բնակավայրերի համար վտանգավոր մոտակայքում արջերին նկատել են գրեթե 58 հազար անգամ։ Սա նման վիճակագրության ողջ ժամանակահատվածի բացարձակ ռեկորդն է 2009 թվականից ի վեր։ Անցյալ տարվա ապրիլից մինչև այս տարվա մայիս Ճապոնիայում արջերի հարձակումների հետևանքով զոհվել է 17 մարդ։ Վնասվածքներ և խեղումներ է ստացել երկրի ավելի քան 250 բնակիչ, ինչը հետպատերազմյան ամբողջ ժամանակաշրջանի առավելագույն ցուցանիշն է։
Source: https://news.am/hy/news/1047628