Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին ստացել է ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։ ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը։
Ըստ այդմ, 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Ավելի վաղ ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը դիմում է ուղարկել իրենց ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ։
Source: https://news.am/hy/news/1038351
World
ԿԸՀ-ն կորցրած ճանաչեց ԱԼՅԱՆՍ-ի գրանցումը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։