Կուբայի իշխանությունները խստորեն քննադատել են Եվրամիության արտաքին գործերի գծով բարձրագույն հանձնակատար Կայա Կալլասին՝ մեղադրելով նրան ամերիկյան շրջափակման տակ գտնվող կղզում տնտեսական և էներգետիկ ճգնաժամը գնահատելիս «օբյեկտիվության բացակայության» մեջ, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, Մեքսիկայում լրագրողների հետ զրույցում, հայտարարել էր, որ Կուբայում ներկայիս ծանր կենսապայմանները «տասնամյակներ շարունակվող անարդյունավետ կառավարման և քաղաքական բռնաճնշումների» հետևանք են։
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը հայտարարել է, որ Կալլասի մեկնաբանությունները «բացահայտ երկակի ստանդարտների դրսևորում են»։
«Այն փաստի ընդունելու չցանկանալը, որ անօրինական, դաժան և անարդար հավաքական պատիժը, որն ԱՄՆ կառավարությունը պարտադրում է կուբացի ժողովրդին՝ շրջափակման աննախադեպ խստացման, նավթային էմբարգոյի և ռազմական սպառնալիքի միջոցով, կուբացիների այսօրվա ծանր վիճակի գլխավոր պատճառն ՝, ամբողջությամբ խաթարում է օբյեկտիվությունը»,- գրել է Ռոդրիգեսը X սոցիալական ցանցում։
Նա հավելել է, որ վերջին տասնամյակի Կուբայի պետական քաղաքականությունը հենվում է «լայն ժողովրդական կոնսենսուսի» վրա և վերաբերում է բացառապես երկրի «ներքին գործերին»։
Նախարարը հիշեցրել է նաև, որ մայիսի 1-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Կուբայի դեմ պատժամիջոցների նոր ալիք սահմանելու մասին, որոնք կղզում գործող օտարերկրյա ընկերությունների, դրանց թվում՝ մի քանի եվրոպական ձեռնարկությունների նկատմամբ երկրորդային պատժամիջոցների սպառնալիք են ներառում։ Այդ կապակցությամբ Ռոդրիգեսը հարց է բարձրացրել, թե ինչու Կալլասը «մտահոգություն կամ աջակցություն» չի հայտնել տուժած եվրոպական ընկերություններին և քաղաքացիներին։
2017 թվականին Եվրամիության և Կուբայի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում է քաղաքական երկխոսություն և տնտեսական համագործակցություն։
Անցյալ շաբաթ Վաշինգտոնը գնաց հարաբերությունների նոր սրման՝ քրեական մեղադրանքներ առաջադրելով Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին դեռևս 1996 թվականից ձգվող դատական գործով։ Հավանայում արդեն նախազգուշացրել են, որ այդ քայլը ԱՄՆ-ի կողմից կարող է օգտագործվել որպես ռազմական միջամտության պատրվակ։
Source: https://news.am/hy/news/1038300
World
Կուբայի ԱԳՆ ղեկավարը Կայա Կալլասին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։