Կոնստանտինովկայի ազատագրումը ռազմավարական նշանակություն ունի և բանալի է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հետագա առաջխաղացման համար։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ որքան շատ հարվածներ Ուկրաինայի զինված ուժերը փորձեն հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, այնքան ավելի լայն կստեղծվի անվտանգության գոտին։

Պուտինի կարծիքով՝ այդ գոտին ձևավորվում է «պատմականորեն ռուսական հողի վրա»։

Նախագահը հայտարարել է նաև, որ, իր գնահատմամբ, Կիևի ռեժիմը և «եվրոպական կեղծ խաղաղարարները» հաստատում են իրենց իրական մտադրությունների մասին ռուսական ենթադրությունները։

«Այսպես կոչված եվրոպացի խաղաղարարների նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Ռուսաստանի դեմ պատերազմի շարունակումը՝ մինչև վերջին ուկրաինացին»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին և դրանց աշխատանքն ապահովող ենթակառուցվածքներին զանգվածային հարվածները շարունակելու անհրաժեշտությունը։

Պուտինը միաժամանակ հնարավոր է համարել Կիևի կողմից դիվերսիոն գործողությունների իրականացումը և զինվորականներին հանձնարարել է պատրաստ լինել դրան։

Source: https://news.am/hy/news/1047725