ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոմունիստական գաղափարախոսությունը մեծագույն սպառնալիքն է Միացյալ Նահանգների համար։ Համապատասխան գրառումը նա կատարել է հունիսի 28-ին իր Truth Social սոցիալական ցանցում։

Նա ընդգծել է, որ համաշխարհային երկու պատերազմներից ու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ձախակողմյան քաղաքական հայացքներն այսօր դարձել են ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը։

«Կոմունիզմը մեր երկրի ամենամեծ սպառնալիքն է Առաջին համաշխարհային պատերազմից, Երկրորդ համաշխարհային պատերազմից, Փերլ Հարբորից կամ 9/11-ից ի վեր»,— հայտարարել է քաղաքական գործիչը։

Source: https://news.am/hy/news/1046534