Անցած շաբաթ Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տնտեսական կորուստները, ըստ կանխատեսումների, կհասնեն 30 տրիլիոն պեսոյի (9,58 միլիարդ դոլար)։ Այդ մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան, հաղորդում է Reuters‑ը։

«Պարզապես պատկերացրեք աղետի մասշտաբները։ Սա նախնական թիվ է, որը կճշգրտվի լրացուցիչ տեղեկությունների ստացման և երկրաշարժի պատճառած վնասի գնահատման հետ մեկտեղ», - նշել է նա։

7,4 մագնիտուդով երկրաշարժը ավերել է շենքեր Արևմտյան Կոլումբիայի տարբեր շրջաններում, ինչի հետևանքով զոհվել է 280 մարդ, ավելի քան 4000-ը վիրավորվել են, ևս 143 մարդ համարվում է անհետ կորած։

Համեմատության համար նշվում է, որ հունիսի 24-ին հարևան Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերը բնակարանային ֆոնդին և ենթակառուցվածքներին հասցրել են 37 միլիարդ դոլար գնահատվող վնաս։

Source: https://news.am/hy/news/1056039