Կրեմլում չեն սկսել երկարաժամկետ կանխատեսումներ անել սպառազինությունների մատակարարումների Ուկրաինայի նոր խնդրանքին ԱՄՆ-ի արձագանքի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ այս իրավիճակում պետք է առաջնորդվել բառացիորեն ժամ առ ժամ կանխատեսմամբ, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
«Հետո ասելով ի՞նչ նկատի ունեք՝ մինչև ճաշը, ճաշից հետո՞։ Այստեղ քայլը շատ ավելի մանր է։ Այստեղ պետք է կողմնորոշվել։ Այստեղ ժամային կանխատեսում է»,— պատասխանել է Պեսկովը «Вести» տեղեկատվական համակարգի հեղինակ Պավել Զարուբինի այն հարցին, թե ինչ սպասել հետո ամերիկացիներից։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրատապ ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկյան Կոնգրեսին։
Հաղորդվում էր, որ նամակում ուկրաինական առաջնորդը նախազգուշացրել է հակաօդային պաշտպանության համակարգերի պաշարների կրիտիկական սպառման մասին՝ հատկապես ընդգծելով երկրի խոցելիությունը բալիստիկ հրթիռային հարվածների դիմաց։
Source: https://news.am/hy/news/1039786
World
Կրեմլը մեկնաբանել է ՀՕՊ մատակարարումների վերաբերյալ Թրամփին ուղղված Զելենսկու նամակի մասին տեղեկությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։