Կիևում ԱՄՆ անկախության 250-ամյակի պատվին «Մայր հայրենիք» հուշարձանը լուսավորվել է ամերիկյան դրոշի գույներով։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայում Ամերիկյան առևտրի պալատի ղեկավար Էնդի Գունդերը։
Ըստ նրա, խորհրդանշական ակցիան տեղի է ունեցել հուլիսի 4-ին և նվիրված է եղել ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությանը։
Գունդերը նշել է, որ, իր կարծիքով, «այսօր աշխարհում ազատությունը տոնելու համար Կիևից ավելի նշանակալի վայր չկա»։ Նա ընդգծել է, որ հուշարձանի լուսավորումը ամերիկյան դրոշի գույներով խորհրդանշում է անկախության համատեղ մեծարումը։
«Մայր հայրենիք» հուշարձանը նա անվանել է արիության, դիմացկունության և ազատության պաշտպանության խորհրդանիշ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Կիևն ու Ուկրաինան շարունակում են մնալ կայուն, իսկ ամերիկյան բիզնեսը պահպանում է Ուկրաինային իր աջակցությունը։
Source: https://news.am/hy/news/1047902