Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր է մեկնել Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 2 ջրատար։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տախտակներով բարձված «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարում։

Հրշեջներին հաջողվել է մարել բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Source: https://news.am/hy/news/1047383