Ֆրանսիայի հարավում գտնվող Արևելյան Պիրենեներ դեպարտամենտում մեկ գիշերվա ընթացքում զգալիորեն տարածվել է անտառային հրդեհը՝ ընդգրկելով մոտ 930 հեկտար, հայտնում է BFMTV-ն։
Հրդեհը սկսվել է նախորդ օրը՝ տեղական ժամանակով մոտ 19:30-ին, դժվարամատչելի լեռնային տարածքում՝ Տրևիյակ կոմունայի շրջանում, Պերպինյանից մոտ 35 կիլոմետր արևմուտք։
Իշխանությունների տվյալներով, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ավելի քան 580 հրշեջներ, որոնք տեղում աշխատում են բարդ ռելիեֆի և դժվար հասանելիության պայմաններում։
Այս պահին տարածաշրջանի պրեֆեկտը բնակչության տարհանման վերաբերյալ հրահանգներ չի տվել։ Հրշեջները շարունակում են աշխատանքները՝ հրդեհը տեղայնացնելու և կրակի հետագա տարածումը կանխելու համար։
Source: https://news.am/hy/news/1047923