ԿՀՎ նախկին տնօրեն, պահեստազորի գեներալ Դևիդ Պետրեուսը ուրբաթ հայտնել է, որ ԱՄՆ-ը Իրանի հետ իր դիմակայության մեջ գտնվում է «բարդ իրավիճակում»՝ նշելով, որ երկիրը կարծում է, թե կկարողանա դիմանալ Թրամփի վարչակազմի բանակցային ճնշմանը, մինչդեռ երկու երկրները շարունակում են մնալ փակուղում, գրել է The Hill-ը։
Անդրադառնալով բանակցություններին՝ «Cats & Cosby» ռադիոհաղորդման հարցազրույցում ԿՀՎ նախկին տնօրենն ասել է, որ չի տեսնում առանձնահատուկ նշաններ, թե Իրանը պատրաստ է մեղմել պահանջները ԱՄՆ-ի հետ ընթացիկ բանակցությունների ընթացքում։
«Ես, իհարկե, չեմ տեսել որևէ նշան, որ նրանք լուրջ փոփոխություններ են կատարել իրենց պահանջներում, այն է՝ որ մենք լքենք Պարսից ծոցը, նրանց փոխհատուցում վճարենք, և նրանք պահպանեն Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը։ Կարծում եմ՝ մենք գտնվում ենք բարդ իրավիճակում, և նրանք, իհարկե, գիտեն, որ նախագահին սպասվում են միջանկյալ ընտրություններ։ Նա ցանկանում է վերադառնալ բնակարանների մատչելիության հարցին», - ասել է Պետրեուսը։
ԿՀՎ նախկին տնօրենը, որը վերջերս շրջել էր Մերձավոր Արևելքում, ասել է, որ, ըստ երևույթին, Իրանը «կարծում է, թե ավելի շատ հնարավորություններ ունի դրան դիմակայելու համար՝ շարունակելով բանակցություններում առաջ քաշել անհիմն դիրքորոշումներ»։
«[Իրանը կարծում է], որ իրենք ավելի մեծ դիմակայունություն ունեն, քան, հավանաբար, նրանք, ովքեր գտնվում են Վաշինգտոնում, և ժամանակը ցույց կտա՝ այդպե՞ս է, թե՞ ոչ։ Սակայն ակնհայտ է, որ նրանք առաջարկում են պայմաններ, որոնք ամենևին ընդունելի չեն», - ավելացրել է գեներալ Պետրեուսը։
Պետրեուսը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ սրացումը էլ ավելի մեծ վնաս կհասցնի Պարսից ծոցի երկրների կենսական նշանակության ենթակառուցվածքներին, որոնք արդեն տուժել են հակամարտության ընթացքում՝ նկարագրելով իրավիճակը որպես «ռազմավարական փակուղի», որից «ցանկացած ելք ունի զգալի հնարավոր թերություններ»։
Source: https://news.am/hy/news/1037815
World
ԿՀՎ նախկին տնօրեն․ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը վերածվել է ռազմավարական փակուղու
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։