Պերուում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է աջակողմյան «Ժողովրդական ուժ» կուսակցության թեկնածու Կեյկո Ֆուխիմորին։ Այս մասին հունիսի 30-ին հայտնել է Ընտրական գործընթացների ազգային վարչությունը (ONPE)։

Գերատեսչության պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո Ֆուխիմորին ստացել է 9 223 396 քաղաքացու աջակցությունը, ինչը կազմում է քվեների 50,135%-ը։ Նրա հիմնական մրցակիցը՝ «Միասին հանուն Պերուի» քաղաքական կազմակերպությունը ներկայացնող Ռոբերտո Սանչեսը, հավաքել է 49,865%։ Նրա օգտին քվեարկել է 9 173 755 ընտրող։

Ֆուխիմորին դարձավ երկրի պատմության մեջ առաջին կինը, ով բարձրագույն պետական պաշտոնում ընտրվեց ժողովրդավարական ճանապարհով։ Հիշեցնենք, որ 2022 թվականին նախագահի պաշտոնը ստանձնել էր Դինա Բոլուարտեն, սակայն նա լիազորությունները ստացել էր այն բանից հետո, երբ խորհրդարանն իշխանությունից հեռացրել էր նախորդ նախագահ Պեդրո Կաստիլյոյին (օրենսդիր մարմինը ցրելու փորձի պատճառով)։

Source: https://news.am/hy/news/1046795