Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։

Ինդեքսը գնահատում է 85 երկիր, որոնք համապատասխանում են ՀՆԱ-ի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, զբոսաշրջության կամ մարդկային ներուժի զարգացման մակարդակի չափանիշներին։

Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։

ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։

Source: https://news.am/hy/news/1050000