Կատարը հայտարարել է ծովային գործունեության անհապաղ վերսկսման մասին, ասվում է Տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Այս որոշումը չեղարկում է հունիսի 29-ի կարգադրությունը, որով ժամանակավորապես դադարեցվել էր ձկնորսական և զբոսանավերի ծով դուրս գալը։ Միևնույն ժամանակ, առևտրային նավարկությունն ի սկզբանե չէր ենթարկվում սահմանափակումների։

Նոր հայտարարության մեջ իշխանությունները կոչ են արել բոլոր օպերատորներին և ծովային նավերի օգտվողներին խստորեն պահպանել գործող կանոններն ու հրահանգները՝ նավարկության անվտանգությունն ապահովելու համար։

Սկզբնական սահմանափակումների պատճառները պաշտոնապես չեն բացահայտվել, սակայն դրանք հաջորդել էին Կատարի քաղաքացու մահվան մասին հաղորդագրությանը, որը, իշխանությունների տվյալներով, մահացու վիրավորվել էր տարածաշրջանում ռազմական գործողությունների բեկորներից՝ իր նավի անհետացումից հետո։

Source: https://news.am/hy/news/1047935