Կատարի պատվիրակությունը չորեքշաբթի օրը ժամանել է Թեհրան՝ երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու այն պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերին, որը Թեհրանում անվանում են «Միացյալ Նահանգների կողմից պարտադրված»։ Կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումների շուրջ։
Source: https://news.am/hy/news/1042559