Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ, հայտնել են Կատարի առաջնորդի գրասենյակից:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում լարվածության աճը և վերահաստատել միջնորդական ջանքերը շարունակելու, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու իրենց հանձնառությունը:
Առաջնորդները միաժամանակ պատրաստակամություն են հայտնել աջակցել նավագնացության և ծովային երթուղիների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության հասնելու համար պայմանների ստեղծմանը:
Source: https://news.am/hy/news/1049188