Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Սարգսյանին պատկանող «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

- արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

- առաստաղները ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,

- դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,

-արտադրամասը չի ունեցել սանհանգույց, ինչպես նաև հանդերձարան անձնակազմի համար։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Source: https://news.am/hy/news/1055257