Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:
Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման արգելքի վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններին, հայտարարել էր. «Պղպեղին մենք տեր կկանգնենք, դուք տեր կանգնեք խաղաղությանը»,- ասել էր վարչապետը:
Source: https://news.am/hy/news/1040597