Վարչապետ Մարկ Քարնին Կանադայի կազմից Ալբերտա նահանգի անջատման հարցով հանրաքվեի անցկացումն անօգուտ և հակադեմոկրատական է համարում։ «Արդյո՞ք օգտակար է նման հիմնարար հարցեր բարձրացնելը (Կանադայից Ալբերտայի անջատման մասին)։ Իհարկե ոչ,- հայտարարել է քաղաքական գործիչը, ում խոսքերը մեջբերում է The Globe and Mail թերթը։- Արդյո՞ք սա Ալբերտայի բնակիչների ժողովրդավարական կամքն է, արդյո՞ք նրանք քվեարկել են դրա օգտին նահանգային վերջին ընտրություններում։ Ո՛չ, չեն քվեարկել»։ Քարնին հավելել է, որ մտադիր է քարոզարշավ իրականացնել հանուն այն բանի, որ նահանգը մնա Կանադայի կազմում, քանի որ «միասին մենք, անշուշտ, ավելի ուժեղ ենք»։
Անցյալ շաբաթ Ալբերտա նահանգի վարչակազմի ղեկավար Դանիել Սմիթը հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-ին բնակիչներին կառաջարկվի քվեարկել Կանադայի կազմից նահանգի անջատման հարցով։ Նրա խոսքով՝ բնակիչներին հարց կուղղվի՝ արդյո՞ք Ալբերտան պետք է մնա Կանադայի նահանգ, թե՞ անհրաժեշտ է սկսել երկրի սահմանադրությամբ նախատեսված իրավական գործընթացը՝ այս հարցով նահանգային պարտադիր հանրաքվե անցկացնելու համար։
Ալբերտան Կանադայի կազմի մեջ է մտել 1905 թվականին։ 1940-ականներին տարածաշրջանում նավթի մեծ պաշարներ են հայտնաբերվել, սակայն նահանգի բարգավաճումը սահմանափակվել է դաշնային սակագներով, ինչն էլ առաջացրել է բնակչության դժգոհությունը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է ակտիվորեն ձևավորվել անջատողական շարժումը։ 1970-ական թվականներին Ալբերտայում նավթադոլարների կտրուկ ներհոսք է գրանցվել, բայց միջոցների մեծ մասը նախկինի պես փոխանցվել է դաշնային կառավարությանը, ինչն էլ ավելի է ամրապնդել անջատողականների դիրքերը։ Նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի (2015-2025 թթ.)՝ ածխաջրածիններից հրաժարվելու քաղաքականությունը հանգեցրել է նավթային ոլորտում աշխատատեղերի կրճատմանը և Ալբերտայից մի շարք խոշոր օտարերկրյա ներդրողների հեռանալուն։ Իսկ 2025 թվականին Վաշինգտոնի և Օտտավայի միջև սկսված սակագնային պատերազմը հարվածել է Ալբերտայից նավթի արտահանմանը, ինչը միայն սաստկացրել է դաշնային կենտրոնի նկատմամբ տարածաշրջանի բնակիչների դժգոհությունը։
Source: https://news.am/hy/news/1038361
World
Կանադայի վարչապետն անօգուտ է անվանել Ալբերտայի անջատման հարցով հանրաքվեն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։