Կալինինգրադի սաթի կոմբինատում արդյունահանել են 1,55 կգ քաշով եզակի ինքնածին քար։ Տարածաշրջանի 80-ամյակի պատվին քարը անվանել են «Հոբելյար», հայտնել են «Ռոստեխ» պետական կորպորացիայից «Մաքս» մեսենջերում։

«Բալթիական գոհարը համադրում է թափանցիկ և մատտե սաթը։ Արևաքարի չափսը 21-ը 16 սմ է։ Նման գտածոները մեծ հազվադեպություն են», — ասվում է հրապարակման մեջ։

Պետկորպորացիայում պատմել են, որ սաթը ձևավորվել է ավելի քան 40 մլն տարի առաջ։ Դրա յուրահատկությունն այն է, որ ձևավորման ընթացքում այն հոսել է ծառի բնի ներսը և այդ տեսքով կարծրացել՝ իր վրա պահպանելով ծառի ներքին կառուցվածքն ու ձևը։ Դրա շնորհիվ այսօր կարելի է տեսնել սոճու բնական «ձուլվածքը»։

Դրանից առաջ Համաշխարհային օվկիանոսի թանգարանի ֆոնդեր էր փոխանցվել մոտ 40 մլն տարվա հնության հին թռչնի փետուրով բալթիական սաթ։ Եզակի նմուշը 13,9 գրամ քաշով և 43-ը 37 մմ չափերով սաթ-սուկցինիտ է։ Այն հայտնաբերվել է Կալինինգրադի մարզի Յանտառնի ավանում՝ Պալմնիկենի հանքավայրում, որտեղ կենտրոնացած է սաթի համաշխարհային պաշարների հիմնական մասը։

Source: https://news.am/hy/news/1047378