Վերջին օրերին Ռուսաստանի ավտովարորդները բախվել են վառելիքային ճգնաժամի երկրորդ ալիքին․ բենզին կա միայն բենզալցակայանների 28%-ում։ Այդ մասին հաղորդում են «Известия»-ն՝ հղում անելով մոնիթորինգի տվյալներին։
Օգոստոսի 16-ի դրությամբ վառելիք կար ամբողջ երկրի բենզալցակայանների 28,1%-ում։ Ընդ որում, մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 41%։ Բենզինի և դիզելային վառելիքի առկայությունը նվազել է Վոլգոգրադի, Չելյաբինսկի, Օրենբուրգի, Վորոնեժի, Սամարայի, Պենզայի, Սարատովի, Լիպեցկի, Ռոստովի մարզերում և Թաթարստանում, բխում է հավելվածի տվյալներից։ Ռուսաստանում ԱԼԿ-ներում հերթերի առաջին ալիքը ծագել էր մայիսի վերջին և տևել մոտ մեկուկես ամիս։
Իրավիճակի վրա դեռևս ազդում են նավթավերամշակման գործարանների չնախատեսված վերանորոգումները և լոգիստիկ խնդիրները․ բենզինի արտադրության բավական մեծ ծավալների պայմաններում այն դժվար է հասցնել որոշ տարածաշրջաններ։
Source: https://news.am/hy/news/1056138