Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի չորս զինված գրոհայինների ոչնչացման մասին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հյուսիսային մասում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի չորս ահաբեկիչների, որոնք հարձակումներ էին նախապատրաստում իսրայելական զորքերի դեմ»,- ասված է հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ չեզոքացվել են ՀԱՄԱՍ-ի դասակի հրամանատար, դիպուկահար և հակատանկային ստորաբաժանման երկու մարտիկներ։

Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը «հարվածներով անվնաս է դարձրել հրթիռային կայանքները, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում էր իսրայելական զորքերի ու խաղաղ բնակչության դեմ հարձակումներ նախապատրաստելու համար», հավելել են մամուլի ծառայությունից։

Source: https://news.am/hy/news/1047024