Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման երեք հրամանատարական կետերին՝ ի պատասխան հրադադարի համաձայնագրի խախտումների։ Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից հրադադարի խախտումների և անվտանգության գոտում մեր զինվորների վրա շարունակվող հարձակումներին՝ երեկ հարվածներ են հասցվել Լիբանանի հարավի Նաբաթիա և Մայֆադուն շրջաններում գտնվող խմբավորման երեք հրամանատարական կենտրոններին»,- նշված է բանակի հաղորդագրության մեջ։

Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները հունիսի 26-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել են հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագիր։ Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի՝ այն անվանելով «ինքնիշխանության կորուստ»։ Համաձայնագիրը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Լիբանանի հարավում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտու պահպանում և, ինչպես պնդում է իսրայելական կողմը, Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ամբողջական զինաթափում։

Source: https://news.am/hy/news/1046585