Իսրայելը ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրից (ՀՊԾ) պահանջել է դադարեցնել իր աշխատանքը Գազայի հատվածում թուրքական ոչ կառավարական կազմակերպության հետ, որը նա հայտարարել է ահաբեկչական, հայտնել է ՄԱԿ գործակալությունը AFP-ին։
«Իսրայելական իշխանությունները ՄԱԿ ՀՊԾ-ին հանձնարարել են անհապաղ դադարեցնել վառելիքի մատակարարումները և իր գործընկեր IHH-ի հետ ամբողջ գործունեությունը՝ դադարեցնելով օգնության տրամադրումը ավելի քան 166 000 մարդու, որոնք ամեն օր ստանում են տաք սնունդ, հաց և պարենային աջակցություն՝ գոյատևելու համար», - AFP-ին հայտնել է ՀՊԾ ներկայացուցիչը։
IHH-ն կամ Humanitarian Relief Foundation-ը թուրքական ոչ կառավարական կազմակերպություն է, որը մարդասիրական օգնություն է ցուցաբերում և որոնողափրկարարական գործողություն է իրականացնում ամբողջ աշխարհում։ ՄԱԿ ՀՊԾ-ն սկսել է համագործակցել IHH-ի հետ Գազայում 2024 թվականի հունվարին։ Իսրայելը IHH-ն ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել 2008 թվականի մայիսին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցելու մեղադրանքներով։
Source: https://news.am/hy/news/1037576
World
Իսրայելը Համաշխարհային պարենային ծրագրից պահանջել է դադարեցնել համագործակցությունը թուրքական ՀԿ-ի հետ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։