Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին. հենց այդ օրը, որը նախատեսված է օրենքով, կավարտվի Կնեսետի լիազորությունների գործող ժամկետը։

Կնեսետի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Օֆիր Կացը «Լիկուդ» կուսակցությունից հայտարարել է քվեարկության ամսաթիվը կուսակցությունների նախընտրական ֆինանսավորման մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտնում է The Times of Israel-ը։

Կնեսետի իրավական խորհրդական Սագիտ Աֆիկը նույնպես հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանը «կավարտի իր ամբողջական ժամկետը և չի արձակվի», ուստի վաղաժամկետ արձակման մասին օրենք ընդունելու անհրաժեշտություն չկա։

Եթե ընտրությունները անցկացվեն նշանակված ժամկետում, դա Իսրայելում գրեթե 40 տարվա ընթացքում առաջին նման դեպքը կլինի։

Բացի այդ, ներկայիս կառավարությունը կարող է դառնալ ավելի քան կես դարում առաջինը, որին կհաջողվի աշխատել ամբողջ չորսամյա ժամկետը՝ առանց վաղաժամկետ արձակման։

Source: https://news.am/hy/news/1049424