Իսրայելում Երուսաղեմի շրջանում բնակվող 20-ամյա ԱՄՆ քաղաքացուն մեղադրանքներ կառաջադրվեն պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործով, գրում է The Times of Israel-ը։
Քննությունը նրան կասկածում է Իրանի օգտին լրտեսություն անելու մեջ։
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, երիտասարդը ձերբակալվել է հունիսի 9-ին՝ Իրանին առնչություն ունեցող գործակալի հետ կապեր պահպանելու կասկածանքով։
Քննության տվյալներով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում նա առաջադրանքներ է կատարել՝ լուսանկարելով և տեսանկարահանելով երկրի անվտանգության համար զգայուն նշանակություն ունեցող հաստատություններ։ Յուրաքանչյուր կատարված հանձնարարության դիմաց, ինչպես պնդում են իրավապահները, նա ստացել է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր դոլար վարձատրություն։
Երեքշաբթի դատախազությունը դատարան է ներկայացրել մեղադրանք առաջադրելու մտադրության մասին հայտարարություն, ինչը ձևական փուլ է նախքան գործը դատարան հանձնելը։
Ոստիկանությունը նաև միջնորդություն է ներկայացրել, որպեսզի կասկածյալը մնա կալանքի տակ մինչև դատավարության ավարտը։
Source: https://news.am/hy/news/1046960