Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ պատերազմն ինքնուրույն վարելուն, ուրբաթ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ իսրայելական հարվածն ինքնուրույն հասցնելուն՝ ցանկացած սպառնալիք վերացնելու համար», - The Jerusalem Post-ը մեջբերում է նախարարի խոսքերը։

Կացի մեկնաբանությունը համընկել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից իսրայելական տարածք ներխուժումից ի վեր 1000-րդ օրվա լրանալու հետ։

Նա նաև հիշեցրել է, որ վերջին զինված հակամարտության ընթացքում Իսրայելին հաջողվել է «ոչնչացնել իրանական ղեկավարության մեծ մասը, վնաս հասցնել Իրանի ռազմավարական հնարավորություններին»։

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել էր Իսրայելին ԻԻՀ-ի հասցեին հնչող սպառնալի հայտարարություններից։ Նրա խոսքով՝ Թեհրանը ցանկացած սպառնալիքի դեպքում կարձագանքի «անմիջապես և հուժկու»։

Source: https://news.am/hy/news/1047512