Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչները օդ են բարձրացվել Վարշավայից Թել Ավիվ թռչող ուղևորատար չվերթի օդանավն ուղեկցելու համար՝ օդանավի հետ կապի կորստի մասին հաղորդագրությունից հետո։

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) տվյալներով՝ զինվորականները տեղեկություն են ստացել օդանավի հետ հնարավոր կապի բացակայության մասին, որից հետո երկու կործանիչ է ուղարկվել այն ուղեկցելու համար։

Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալներով՝ LOT Polish Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր չվերթը և շահագործում էր Electra Airways օպերատորը, շրջադարձ է կատարել և անցել Միջերկրական ծովի ջրատարածքով։

Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ից հայտնել են, որ օդանավի հետ կապը վերականգնվել է, իսկ միջադեպը՝ ավարտվել։ «Անվտանգությանը սպառնացող վտանգ չկա»,- հայտարարել են իսրայելական զինված ուժերից։

Source: https://news.am/hy/news/1046933