Իսրայելի հետ բանակցություններ վարելու Լիբանանի իշխանությունների որոշումը չի նշանակում ո՛չ զիջում, ո՛չ էլ կապիտուլյացիա, այլ ուղղված է սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու պետության բացառիկ իրավունքին։ Այս մասին 2000 թվականին իսրայելական բանակի դուրսբերումից հետո Հարավային Լիբանանի ազատագրման տարեդարձի առթիվ հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը:

1978 թվականին Իսրայելը սկսել է «Լիտանի» գործողությունը, ինչից հետո Լիբանանի հարավը գտնվել է իսրայելական օկուպացիայի տակ, իսկ ավելի ուշ՝ 1982 թվականի ներխուժումից հետո, Իսրայելն իր ռազմական ներկայությունն է ամրապնդել տարածաշրջանում և Հարավային Լիբանանի բանակի աջակցությամբ ստեղծել այսպես կոչված «անվտանգության գոտին»։ 2000 թվականի մայիսի 25-ին իսրայելական զորքերն ավարտել են երկրի հարավային շրջաններից դուրսբերումը, ինչը Լիբանանում նշվում է որպես Դիմադրության և ազատագրման օր։

Source: https://news.am/hy/news/1038073