Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վարվում են մշտական հիմունքներով։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք ցանկանում ենք, որ ապահովվի Իսրայելի անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանվի Լիբանանի ինքնիշխանությունը։ Եվ սա մշտական երկխոսություն է,— ասել է Վենսը։— Մենք դա քննարկել ենք երեկ, և կարծում եմ, որ շատ ավելի առաջ ենք անցել այն կետից, որտեղ գտնվում էինք ընդամենը 24 ժամ առաջ»։ Նա հավելել է, որ «այս աշխատանքը դեռ ավարտված չէ»։

Source: https://news.am/hy/news/1045076