Սպասվող ավիահարվածների պատճառով Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավի Նաբատիա նահանգի 10 բնակավայրերի բնակիչներից պահանջել են շտապ տարհանվել։ Իսրայելի բանակի խոսնակ Ավիխայ Էդրին X սոցիալական ցանցում արաբերենով տարածած հայտարարության մեջ լիբանանցի ընտանիքներից պահանջել է հեռանալ վտանգավոր գոտուց, քանի որ, նրա խոսքով, շիական «Հեզբոլլահ» շարժումը շարունակում է խախտել հրադադարի մասին համաձայնագիրը։
«Մենք ստիպված ենք վճռական միջոցներ ձեռնարկել «Հեզբոլլահի» դեմ,— իր հայտարարության մեջ նշել է բանակի խոսնակը,— ուստի, հանուն ձեր անվտանգության, դուք պետք է անհապաղ լքեք ձեր տներն ու գյուղերից հեռանաք առնվազն մեկ կիլոմետր»։
«Asharq al-Awsat» թերթի տեղեկություններով՝ ակտիվ ռազմական գործողությունների պատճառով այժմ տարհանման վտանգի տակ են հայտնվել սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջեզզին, Նաբատիա և Սայդա քաղաքների շրջակայքի 95 քաղաքների ու գյուղերի բնակիչները։ Բացի այդ, իսրայելական զինվորականները ռազմական գործողություններ են սկսել Արևմտյան Բեկաա շրջանում, որով անցնում են հարավային շրջաններում օկուպացիոն ուժերին դիմակայող «Հեզբոլլահի» ջոկատների մատակարարման գծերը։
Source: https://news.am/hy/news/1038122
World
Իսրայելի բանակը Լիբանանի հարավի 10 բնակավայրերի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։