Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը Հռոմի Լևոն XIV պապին բոնսայ տեսակի ձիթենու ծառ է նվիրել՝ որպես խաղաղության և երկխոսության խորհրդանիշ։ Դրա մասին հայտնել են թագավորության նախարարների կաբինետի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Քահանայապետը վարչապետին ընդունել է Մադրիդում առաքելական նվիրակությունում (դեսպանատանը)։ Ինչպես նշվում է, հանդիպման ընթացքում Սանչեսը Հռոմի պապին նվիրել է «13-ամյա իսպանական բոնսայ ձիթենի»։ Հստակեցվում է, որ այս բույսը «կատարյալ հավասարակշռություն է ավանդույթի և նորարարության, պատմական արմատների հանդեպ հարգանքի և առաջատար տեխնոլոգիաների ներդրման միջև»։ «Ձիթենին խաղաղության, երկխոսության և փոխըմբռնման համընդհանուր խորհրդանիշ է. արժեքներ, որոնք կիսում են Իսպանիան և Վատիկանը»,- հավելել են կառավարության մամուլի ծառայությունից։
Լևոն XIV-ը Իսպանիա է ժամանել հունիսի 6-ին։ Երկիր կատարած այցի շրջանակում նախատեսվում է նաև նրա այցելությունը Բարսելոնա և Կանարյան կղզիներ։
Վերջին քահանայապետը, որն այցելել էր Իսպանիա, Բենեդիկտոս XVI-ն էր (1927-2022)։ 2011 թվականին նա երկրում էր Երիտասարդության համաշխարհային օրվա շրջանակում։
Source: https://news.am/hy/news/1042057