Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում «վճռականորեն դատապարտել է Լիբանանի հարավում բռնության նոր բռնկումը, որն առաջացել է Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնման և «Հըզբոլլահ» խմբավորման հարձակումների հետևանքով», ինչպես նաև հակամարտության երկու կողմին կոչ է արել «լիովին պահպանելու ապրիլի 16-ի հրադադարի ռեժիմը»։
«Լիբանանի հարավում իսրայելական ցամաքային ներխուժման մասշտաբների ընդլայնումը նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղակի խախտում է։ Այս գործողությունները տապալում են ընթացիկ ուղղակի բանակցությունները, խորացնում են հումանիտար ճգնաժամը և խաթարում հրադադարի ռեժիմի ամրապնդման ու Լիբանանում կայունության վերականգնմանն ուղղված միջազգային ջանքերը»։
Միևնույն ժամանակ, Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ճանաչել և աջակցել է Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին, որոնք ուղղված են Լիբանանում լարվածության թուլացմանը։
Եզրափակելով՝ գերատեսչությունը «խոր տագնապ ու դատապարտում է հայտնել Լիբանանի խաղաղ բնակչության շրջանում զոհերի, բնակելի տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ավերման, ինչպես նաև բժշկական հաստատություններին ու անձնակազմին հասցված հարվածների կապակցությամբ, ինչը միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքների ուղղակի խախտում է»։
Source: https://news.am/hy/news/1040334
World
Իսպանիայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է «Լիբանանի հարավում բռնության նոր բռնկումը»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։