United Airlines-ի մարդատար չվերթը, որը Նյուարք Լիբերթի օդանավակայանից ուղևորվում էր իսպանական Պալմա դե Մալյորկա, ստիպված է եղել վերադառնալ ԱՄՆ այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում առաջացել էր անվտանգության հնարավոր սպառնալիք, հաղորդում է Associated Press-ը։
Ինքնաթիռը օդ էր բարձրացել մոտավորապես ժամը 18:00-ին և պետք է կատարեր տրանսատլանտյան չվերթ Boeing 767-ով, որում գտնվում էին 190 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Սակայն մոտավորապես ժամը 21:37-ին այն վայրէջք է կատարել կրկին Նյուարքում, հայտնել են Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչությունից։
Ավիադիսպետչերների բանակցությունների տվյալներով, անվտանգության ծառայության ուշադրությունը գրավել էր օդանավում գտնվող Bluetooth սարքերից մեկի անվանումը, որը պարունակում էր ինչ-որ «որոշակի քառատառ բառ»։ Անձնակազմը բազմիցս խնդրել էր ուղևորներին անջատել Bluetooth սարքերը, սակայն, ականատեսների հաղորդմամբ, երկու սարք շարունակում էին ակտիվ մնալ։ Չիկագոյում գտնվող կենտրոնական գրասենյակի հետ խորհրդակցելուց հետո անձնակազմը որոշում է կայացրել վերադարձնել ինքնաթիռը։
Վայրէջքից հետո ուղևորները տարհանվել են, իսկ օդանավը ստուգվել է նավահանգստային վարչության ոստիկանության կողմից։ Այնուհետև բոլոր ուղևորները կրկնակի զննում են անցել, որից հետո նրանց թույլատրվել է կրկին նստել օդանավ։
Ավիաընկերությունը կազմակերպել է պահեստային չվերթ նոր անձնակազմով, որը մեկնել է կիրակի վաղ առավոտյան և կեսօրին ժամանել Պալմա դե Մալյորկա։
United Airlines-ում հրաժարվել են մանրամասն մեկնաբանել միջադեպի պատճառները՝ սահմանափակվելով միայն չվերթի վերադարձի փաստը հաստատելով։
Միջադեպը դարձել է ավիաընկերության վերջին խնդիրների շարքում հերթականը․ ավելի վաղ այս ամսին մեկ չվերթ վերահասցեավորվել էր օդանավում կարգը խախտող ուղևորի պատճառով, իսկ մեկ այլ ինքնաթիռ Նյուարքում վայրէջքի ժամանակ բախվել էր բեռնատարի և լուսավորության հենասյան։
Source: https://news.am/hy/news/1039841
World
Իսպանիա մեկնած ինքնաթիռը խորհրդավոր սպառնալիքի ազդանշանից հետո վերադարձել է ԱՄՆ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։