Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները՝ որպես ռուսական շուկայի փոխարինման և առևտրաշրջանառության իրականացման միջոց։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Նա, մասնավորապես, նշել է. «Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ չեն իրականացրել։
Միգուցե, սահմաններն արդեն բա՞ց են, խաղաղության պայմանագրե՞րն են կնքված, իսկ ադրբեջանական զորքերն էլ ՀՀ ինքնիշխան տարածքներից դո՞ւրս են բերվել։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան այս պայմաններում նման որոշիչ դեր ստանան՝ ենթակառուցվածքային և տնտեսական ոլորտներում, ինչը, իր հերթին, անխուսափելիորեն քաղաքական ազդեցության կհանգեցնի։
Հետո էլ կրկին կասեն՝ «ռուսները գցեցին, ստիպված նոր զիջումների գնացինք»»։
Source: https://news.am/hy/news/1039877
World
Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները. Աբրահամյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։