Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Հունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3․30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս, պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են մեծ քանակի օղիներ, որոնց վերաբերյալ վարորդը՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը, հայտնել է, թե սրահում և բեռնախցիկում գտնվող 120 շիշ կեղծ օղին ձեռք է բերել շուկայում՝ վերավաճառելու նպատակով։

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, պահպանվող հատուկ տարածքում մեքենան կնիքվել է։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։Հանգամանքները պարզվում են։

Source: https://news.am/hy/news/1046603