Իրանը Իսրայելի բնակիչներին կոչ է արել լքել երկրի հյուսիսը, եթե ՑԱԽԱԼ-ը հարվածի Բեյրութին:

Ինչպես հաղորդում է IRIB գործակալությունը, Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբն իր հայտարարության մեջ նշել է. «Նեթանյահուն, շարունակելով իր վայրագությունները տարածաշրջանում, սպառնացել է ռմբակոծել Դահիայի շրջանն ու Բեյրութը և տարհանման նախազգուշացում է հայտարարել դրանց բնակիչների համար:

Հաշվի առնելով սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները՝ այս սպառնալիքի իրագործման դեպքում մենք օկուպացված տարածքների հյուսիսային շրջանների և ռազմական բնակավայրերի բնակիչներին նախազգուշացնում ենք. եթե նրանք չեն ցանկանում տուժել, ուրեմն պետք է լքեն այդ շրջանները»։

Source: https://news.am/hy/news/1040071