Իրանը հերքում է, որ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, սակայն միևնույն ժամանակ ընդունում է տեխնիկական շփումների առկայությունը։ Այս մասին երեքշաբթի օրը The Michael Knowles Show հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, գրում է The New York Post-ը։
Ըստ նրա՝ Թեհրանի դիրքորոշումը հանգում է բանակցային գործընթացի հրապարակային հերքմանը՝ միաժամանակ միջնորդների միջոցով ոչ հրապարակային քննարկումներին մասնակցելու հետ մեկտեղ։
«Այն ամենը, ինչ ես պարզապես ապշեցուցիչ և միևնույն ժամանակ գրգռիչ եմ համարում իրանցիների մեջ, այն է, որ նրանք ասում են՝ «Ո՛չ, ո՛չ, խաղաղության շուրջ բանակցություններ չեն վարվում», բայց դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի և Իրանի միջև կան տեխնիկական բանակցություններ խաղաղ համաձայնագրերի վերաբերյալ»,- նշել է Վենսը։
Նա հավելել է, որ նման հռետորաբանությունը, իր կարծիքով, իրանական բանակցային ոճի առանձնահատկությունն է, որի դեպքում պաշտոնական հայտարարությունները տարբերվում են շփումների փաստացի ընթացքից։
Source: https://news.am/hy/news/1046986