Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը չի դիմել Վաշինգտոնին բանակցությունները վերսկսելու խնդրանքով, սակայն ընդունել է կատարցի միջնորդների այցը, հաղորդում է Reuters-ը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտում ԱՄՆ-ի կողմից կարժանանա պատասխան միջոցների:
«ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների ցանկացած խախտում կհանդիպի փոխադարձ գործողությունների»,- ԱԳՆ ներկայացուցչի խոսքերն է մեջբերում իրանական պետական հեռուստատեսությունը:
Գերատեսչությունում քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, ըստ որի Իրանն իբր խնդրել է շարունակել բանակցային գործընթացը երկու երկրների միջև վերջին էսկալացիայից հետո:
«Մենք չենք խնդրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին, բայց ընդունել ենք կատարցի միջնորդների այցը Իրան»,- հայտարարել են Իրանի ԱԳՆ-ում:
Source: https://news.am/hy/news/1049194