Իրանն ուժեղացնում է արևմտյան ուղղությունը, և, ստացվող տվյալներով՝ աճող լարվածության ֆոնին Իրանը հազարավոր հատուկջոկատայինների է տեղափոխել Իրաքյան Քրդստանի հետ սահման, գրում է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամյան ալիքը:

Իրանցի դաշտային հրամանատարը հայտարարել է, որ եթե քրդական զինված խմբավորումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձեն խախտել երկրի ինքնիշխանությունը, Թեհրանը չի սահմանափակվի միայն նրանց հետ մղելով:

«Մենք ոչ միայն հետ կշպրտենք նրանց, այլև սահմանի երկայնքով մի քանի կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի կստեղծենք»,- դաշտային հրամանատարի խոսքերն է մեջբերում ալիքը:

Source: https://news.am/hy/news/1048973