Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադի գեներալ Մաջիդ Էբն ար-Ռեզան հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջերս տեղի ունեցած ռազմական հակամարտության ընթացքում երկրի անօդաչու թռչող սարքերի արտադրական հզորությունները եռապատկվել են, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ այս մասին նա հայտնել է ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ համատեղ նիստում։
Գեներալը նշել է, որ հակամարտությունը ցույց է տվել իրանցի մասնագետների և առաջատար տեխնոլոգիաներում ներդրումների առանցքային դերը երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման գործում։
Նա նաև ընդգծել է, որ նույնիսկ մարտական գործողությունների ամենաթեժ պահին Իրանի պաշտպանական արդյունաբերությունը շարունակել է անխափան աշխատել, իսկ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը զգալիորեն աճել է։
Source: https://news.am/hy/news/1049303